03/06/2019 19:41
ԱՄՆ-ն և Իսրայելը մտադիր են Սիրիայի հարցով գործարք առաջարկել Ռուսաստանին
ԱՄՆ-ն և Իսրայելը մտադիր են Երուսաղեմում կայանալիք եռակողմ հանդիպմանը Ռուսաստանին առաջարկել Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի օրինականության ճանաչում և Սիրիայի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների վերացում, եթե Մոսկվան համաձայնի զսպել իրանական ազդեցությունն այդ երկրում, գրել է «Asharq Al-Awsat»-ը՝ հղում անելով արևմտյան դիվանագիտական աղբյուրներին:
«Կողմերը կքննարկեն ճանապարհային քարտեզը, որի շրջանակներում ԱՄՆ-ն և դաշնակիցները Մոսկվային առաջարկում են խթաններ Սիրիայում, ինչպիսիք են վերականգնումը, (նախագահ Բաշար Ասադի) օրինականությունը և պատժամիջոցների վերացումը, Ռուսաստանի կողմից կոնկրետ գործողությունների հանձնառության փոխարեն, որոնք կապված են երկրում Իրանի դերի զսպման հետ», - մեջբերում է հրատարակությունն իր աղբյուրներին:
Հունիսի վերջին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն, ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնը և Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Մեիր Բեն Շաբաթը մտադիր են հավաքվել Երուսաղեմում՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգության հարցերը: