03/06/2019 20:46
Մեկ օրում Սիրիա է վերադարձել 2500-ից ավելի փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 2500 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 2650 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 620 մարդ (186 կին, 316 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 2030 մարդ (609 կին, 1035 երեխա)», - ասված էհաղորդագրության մեջ:
Նաև երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 14 բնակիչ: