03/06/2019 11:03
Թրամփը հայտարարել է տնտեսական գծով իր խորհրդականի հրաժարականի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է տնտեսական գծով իր խորհրդական Քևին Հասսեթի հրաժարականի մասին: Այս մասին նա գրել է Twitter-ում:
«Քևին Հասսեթը, որը կատարել է նման ահռելի աշխատանք իմ և վարչակազմի համար՝ շուտով հեռանալու է», - հայտարարել է ամերիկացի առաջնորդը:
Թրամփը խոստացել է հայտնել, թե ով է փոխարինելու Հասսեթին, երբ վերադառնա Եվրոպա կատարելիք այցից:
Նա նաև Հասսեթին «իսկական ընկեր» է անվանել: