03/06/2019 20:35
Թրամփն անհաջողակ Է անվանել Լոնդոնի քաղաքապետին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհաջողակ է անվանել Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանին, որը բազմիցս հանդես է եկել Միացյալ Նահանգների ղեկավարի քննադատությամբ:
«Սադիք Խանը, որը բոլոր առումներով վատ է աշխատում Լոնդոնի քաղաքագլխի պաշտոնում, տխմար անբարյացակամություն է հանդես բերել Միացյալ Նահանգերի՝ անտարակույս, Միացյալ Թագավորության ամենակարեւոր դաշնակցի այցով ժամանող նախագահի նկատամամբ։ Նա ցնդած անհաջողակ է, որը պետք է ուշադրությունը կենտրոնացնի Լոնդոնում հանցավորության, այլ ոչ թե ինձ վրա», - Twitter-ի իր էջում գրել է Թրամփը։
Ընդ որում ԱՄՆ-ի նախագահը կրկնել է, որ Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանն իրեն հիշեցնում է իր ևս մեկ քննադատի՝ Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոյին, այն տարբերությամբ, որ Խանը հասակով ավելի կարճ է: