04/06/2019 20:58
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա:
Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք՝ Զաքար Հովհաննիսյանը 2008-ի մարտիմեկյան դեպքերի ժամանակ տասը զոհերից մեկն էր: Նա ցուցարար էր: Նշենք, որ զոհերից երկուսը ոստիկանության ծառայողներ են եղել:
Նկատենք՝ առաջին անգամն է, երբ մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում սպանության կասկածանքով մարդ է ձերբակալվում: