04/06/2019 19:40
Հայկական Զինված ուժերն ուշի ուշով հետևում են թուրք-ադրբեջանական զորավարժություններին ու պատրաստ են ցանկացած զարգացման. Արծրուն Հովհաննիսյան
Հայկական Զինված ուժերն ուշի ուշով հետևում են թուրք-ադրբեջանական զորավարժություններին ու պատրաստ են ցանկացած զարգացման, այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Մենք ուշի ուշով հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ իրականացնում են ավելի մասշտաբային ու բովանդակային զորավարժություններ», - գրել է ՊՆ մամուլի քարտուղարը։