04/06/2019 15:08
Անօրինականությունների հետ կապված՝ բողոք ենք գրել Արդարադատության նախարարին. Մանվել Գրիգորյանի փաստաբան
Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանում էր շուրջ 3 ամիս, և, ըստ տեղի բժիշկների, պետք է շարունակեր բուժում ստանալ, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն՝ անդրադառնալով իր պաշտպանյալին երեկ Դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու հանգամանքին։
«Մենք, այս անօրինականությունների հետ կապված, բողոք ենք գրել Արդարադատության նախարարին։ Դեռ պատասխան չունենք, չենք էլ ակնկալում, որ ինչ-որ գործողություններ կանեն, և մեղավորները կպատժվեն։ Բայց երեկվա գործողությունների հետ կապված՝ հետամուտ ենք լինելու։ Սպառելու ենք ներպետական ատյաններում բոլոր միջոցները և դիմելու ենք միջազգային գերատեսչություններին»,- նշեց Լևոն Բաղդասարյանը։