04/06/2019 15:32
Արգենտինայում հանրահավաքներ ու երթեր են անցկացվել՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության
Արգենտինայում հանրահավաքներ ու երթեր են անցկացվել կանանց նկատմամբ բռնության դեմ, հայտնել է «TN» հեռուստաալիքը:
Աղջիկները, կանայք ու տղամարդիկ հավաքվել էին Բուենոս Այրեսի կենտրոնում, պարզելով ցուցասպաստառներ՝ «Ոչմեկով պակաս» (Ni una menos) մակագրություններով. սա Արգենտինայում այն շարժման կարգախոսն է, որը հանդես է գալիս ի պաշտպանություն կանանց:
Հանրահավաքի մասնակիցների վրա կային կանաչ ու մանուշակագույն հագուստի տարբեր դետալներ:
Առաջին գույնը խորհրդանշում է անհամաձանյությունը երկրում աբորտների արգելմանը, երկրորդը՝ բռնության դեմ պայքարի խորհրդանիշն է և շարժման գույնը:
Արգենտինայի Գերագույն դատարանին առընթեր Կանանց գործերի վարչության տվյալների համաձայն՝ 2018 թվականին 278 կին է սպանվել գենդերային հողի վրա:
56 տոկոս դեպքերում նրանք սպանվել են իրենց ներկայիս կամ նախկին զուգընկերոջ, ամուսնու, փեսացուի ձեռքով, ևս15 տոկոսը սպանվել է ազգականների կողմից:
Հանցագործությունների մեծ մասը (66 տոկոսը) կատարվել է տանը: Զոհերի 25 տոկոսը 25-ից 34 տարեկան կանայք են: