04/06/2019 15:26
Բակո Սահակյանն Էռնեկյան խմբի հետ քննարկել է Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին հանդիպում է ունեցել Էռնեկյան խմբի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Խորխե Դել Ագիլա Էռնեկյանի հետ, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից։
Քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Էռնեկյան խումբն ակտիվորեն ներգրավված է Արցախի տարբեր ոլորտների զարգացման գործում՝ հույս հայտնելով, որ կազմակերպության հետ սերտ փոխգործակցությունը կպահպանվի նաեւ ապագայում:
Հանդիպմանը մասնակցել են պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: