04/06/2019 09:51
«Ժամանակ». Իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել. խորհրդարանում «Նոյի» փոխարեն սկսել են «Բյուրեղ» խմել
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ազգային ժողովում «Նոյի» փոխարեն այլևս «Բյուրեղ» են խմում: Խորհրդարանի աշխատակազմը որոշել է, որ պետական բյուջեի միջոցները պետք է ուղղվեն ոչ թե Ռուբեն Հայրապետյանի, այլ Աշոտ Արսենյանի ընկերությանը:
Որևէ մեկը չի հարցրել պատգամավորների կամ աշխատակազմի կարծիքը, իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել. Հայրապետյանը չի հարաբերվում իշխանության հետ, մինչդեռ Արսենյանն, ըստ տարածվող լուրերի, լուծել է իր հարցերը Փաշինյանի իշխանության հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։