04/06/2019 10:04
«Իրատես». ԵՊՀ-ում նոր խռովություն է հասունանում
«Իրատես» թերթը գրում է.
«ԵՊՀ-ում նոր խռովություն է հասունանում: Չնայած այն հանգամանքին, որ ԵՊՀ ռեկտորի իրական թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը «հանգիստ է մտել պրոցեսի մեջ», չի լարում մթնոլորտը, փորձում է փափուկ քաղտեխնոլոգիայով` «ճանկռտելով», հասնել ռեկտորի բաղձալի աթոռին: Միջանկյալ լուծմամբ էլ ԺՊ նոր ռեկտորը` Գևորգյանն է փորձում «սև» գործերն անձամբ անել` ազատվել սորոսականների չսիրած կադրերից, իրենց ազատությունը պահած ազգային մտածողության կրողներից, այդ թվում` Վահագն Վարագյանից, նրա թիմակիցներից:
Բոլոր դեպքերում, դիակիզարանների և գերեզմանների վրա «մասնագիտացած», «Բաց հասարակության հիմնադրամներից» պատկառելի գումարներ ստացած, «սորոսականի» համարում ունեցող իմքայլական նախկին ԿԳ փոխնախարարն այդ պոստում նշանակվելու «երկաթյա» պայմանավորվածություն ունի իշխանությունների հետ։
Այդ հեռանկարը խոր զայրույթ է առաջացնում համալսարանի դասախոսա-ուսանողական սեկտորում. վերջիններս ունեն իրենց թեկնածուն և, ի անհրաժեշտություն, լուրջ մարտեր են մղելու համալսարանը սորոսացնելու դեմ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։