04/06/2019 20:07
Մերկելը հաստատել է «Հյուսիսային հոսք-2»-ին իր աջակցությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով գերմանական արդյունաբերության դաշնային միության՝ Բեռլինում ընթացող խորհրդաժողովում, հայտարարել է, որ պաշտպանում է «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման անհրաժեշտության վերաբերյալ գերմանական արդյունաբերության դիրքորոշումը:
Ըստ Մերկելի՝ միջուկային և ածխային էներգետիկայից հրաժարվելը «նոր պլանավորում է պահանջում մեր էներգետիկական քաղաքականության, մեր էներգաօգտագործման մեջ, որոնք մենք կառաջարկենք մինչև տարվա վերջը՝ նպատակ ունենալով երաշխավորել էներգաապահովման անվտանգությունը»:
«Դա պահանջում է, որ մենք անցում կատարենք գազին՝ որպես էներգակրի։ Ուստի ես միշտ հանդես եմ եկել հօգուտ այն բանի, որ, բացի Ուկրաինայով տարանցումից, կարող է կառուցվել «Հյուսիսային հոսք-2»-ը՝ որպես գազատար, և այստեղ մենք համակարծիք ենք», - ասել է Մերկելը՝ դիմելով հավաքվածներին: