Հայաստան. ավելի հասանելի Եվրոպայի պահանջը. Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հոդվածը «The Huffington Post»-ում

04/06/2019 11:46

Հայաստան. ավելի հասանելի Եվրոպայի պահանջը. Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հոդվածը «The Huffington Post»-ում


Ամերիկյան ինքնության և ինքնաճանաչման «Քաղաքացի Քեյնը» լեգենդար ֆիլմից 28 տարի անց Խորհրդային Հայաստանի էկրաններ բարձրացավ ֆիլմ, որը երիտասարդ գրող Հրանտ Մաթևոսյանի` հրաշքով չարգելված վեպի, հրաշքով չարգելված էկրանավորումն էր, որն այժմ դարձել է դասական ցանկացած մեկի համար, ով խոսում է հայերեն։ Ֆիլմը պատմում է խորհրդային Հայաստանի կյանքի մասին և այն պարփակված աշխարհի, որն ունի իր չգրված կանոնները։ Այն այդպես էլ կոչվում է. «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.)։ Ու հենց նույն շրջանում, իսկ դա 1960-ականներն էին, երբ աշխարհը գտնվում էր տեխնոլոգիական, քաղաքակրթական և քաղաքական հեղափոխությունների ալեկոծությունների տակ, երկու հովիվները հայկական լեռներում զրուցում են, թե քանի կարևոր երկիր կա աշխարհում։ Ու հանգում են եզրակացության. «Մենք, Ամերիկան ու դե, երևի, Ավստրիան»։

«Մենք ենք, մեր սարերը» հայկական կինոյի դասական լինելուց բացի ամփոփում է նաև հայերի նոր սերնդի ամենամեծ վախերը. չամփոփվել մեր լեռներում, չսահմանափակվել մեր գիտելիքներում և մեր պապերի պես մոտավոր գաղափար չունենալ աշխարհի մասին։ Հայերի նոր սերունդը ուզում է քայլել ժամանակի հետ ու լինել ժամանակակից աշխարհի մասը։ Իսկ նոր ժամանակը, սկսած Գրինվիչից, ծնվում է Եվրոպայում։ Այդ պատճառով է Հայաստանի ու հայերի բնական ձգտումը դեպի Եվրոպա։ Դա բնական, տրամաբանական, առողջ ու ռացիոնալ ընտրություն է։

Մեզ համար Եվրոպան մեր հավակնությունների խորհրդանիշ է և մեր հնարավորությունների պատուհանը։ Այդ պատուհանը բացվեց ԽՍՀՄ փլուզումից հետո և այս ընթացքում հասել է վավերացման փուլում գտնվող CEPA-ի համաձայնագրի, որն արտացոլում է այդ ընդհանուր ցանկություններն ու ամբիցիաները, որ ծրագրերի տեսքով ամփոփված են փաստաթղթում։

Հայաստանն ունի առաջնային 3 խնդիր՝ անվտանգություն, բարեկեցություն և ժողովրդագրություն։ ԵՄ-ի հետ հարաբերությունների օրակարգն ուղղակիորեն հատվում է մեր առաջնահերթությունների հետ: Ներքին կյանքի շարունակական բարեփոխումները և ժողովրդավարական ինստիտուտների կայացումը նախապայման են մեր ներքին անվտանգության առավել գործուն երաշխիքների ստեղծման ու դրանց ամրապնդման համար։

Մրցակցային տնտեսական միջավայրի ապահովումը Հայասանում, ԵՄ-ի գնողունակ շուկայի առավել մատչելիությունը տեղական արտադրողների համար զարգացման պատուհան է, իսկ առևտրի խթանումը՝ բարեկեցության աղբյուր մեր քաղաքացիների համար։

Ու չնայած Եվրամիության հետ քաղաքական հարաբերությունների սառեցման ու ջերմացման զիգզագին, Հայաստանի քաղաքացիների ակնկալիքները շատ ավելի կայուն են, որ կարճ կարելի է կոչել «առավել հասանելիություն»: Առավել հասանելիությունն այն է, երբ մեր երկրի ուսանողների համար եվրոպական կրթական փոխանակման ծրագրերին մասնակցելն էապես ավելի դյուրին է դառնում, երբ մեր երկրի քաղաքացիներն առավելագույն պարզեցված կարգով են ստանում ԵՄ անդամ պետությունների մուտքի արտոնագիր` վիզա, կամ դրա կարիքն ընդհանրապես չի լինում։

Առավել մեծ հասանելիությունն այն է, երբ մեր երկրի երկու քաղաքներից ցերեկային ժամերին low-coast ավիաընկերությունների մատչելի չվերթեր լինեն դեպի Եվրոպա։ Այն է, երբ շատ ավելի մեծ թվով հայ զբոսաշրջիկներ կարողանան այցելել, ճանաչել, ծանոթանալ ու բացահայտել Եվրոպան, սեփական աչքերով տեսնել ու սեփական ձեռքերով շոշափել այն ու այսպես շարունակ։ Իր արտադրած ապրանքը եվրոպական գնողունակ շուկայում վաճառել ցանկացող ձեռներեցից մինչև գիտնական, ով ցանկություն ունի, օրինակ, կենսաբանական քիմիայի ոլորտում համատեղ հետազոտություն կատարել իր եվրոպացի գործընկերների հետ։ Նորից շատ պարզ, շատ տրամաբանական։ Եվ սա հնարավոր է:

Իր քաղաքացիների պահանջարկին համահունչ, Հայաստանի հավաքական ակնկալիքներն էլ խիստ որոշակի են: Մենք, իհարկե, զարգացնում ենք ԵՄ հետ մեր առևտրատնտեսական հարաբերությունները, օգտվում ենք GSP+ առևտրային համակարգից: Սակայն «ավելի մոտ եվրոպա» պատկերացման ճանապարհին մենք կարող ենք ակնկալել ԵԱՏՄ շուկայով անխուսափելիորեն հետաքրքրված Եվրոպական հսկա կորպորացիաների արտադրական ցիկլերի հիմնում հենց Հայաստանում` սկսած, ասենք, իտալական «Ֆիատից», գերմանական «Սիմենսից» մինչև Ֆրանսիական արդյունաբերական հսկաներ և այսպես շարունակ: «Ավելի մոտ եվրոպա» պատկերացման ճանապարհին մենք կարող ենք ակնկալել նաև, օրինակ, ԵՄ ուղղակի և վճռորոշ դերակատարությունը Երևան-Թբիլիսի գերժամանակակից ճեպընթաց կառուցելու հարցում, որը Հայաստանն ու Վրաստանը կդարձնի մեկ միասնական զբոսաշրջային տարածք Եվրոպայի համար` կտրուկ մեծացնելով այցելուների թիվը:  Նորից շատ պարզ, շատ տրամաբանական։ Եվ սա հնարավոր է:

Մինչդեռ, ժամանակ առ ժամանակ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստան-ԵՄ հարաբերությունները մոլորվել են պաշտոնական ինչ-ինչ հաստատությունների միջանցքներում։ Ավելին, երբեմն այդ հարաբերությունները բերում հանգեցնում են այնպիսի նեղ, ծայրահեղական մեկնաբանության ու բովանդակության, որ արդյունքում, հայաստանյան հանրային ընկալումը ձևախեղում է եվրոպական քաղաքակրթության, եվրոպական արժեքների ողջ կոնցեպտը`  տարակուսանք առաջացնելով հասարակության լայն շերտերի մոտ։

Եվրոպական խորհրդարանի վերջին ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ անդամ երկրների հանրությունների քաղաքական նախասիրություններն էակնորեն տարբերվում են, ուստի քաղաքական բոլոր միավորների հետ ամենօրյա աշխատանքը դառնում է էլ ավելի պահանջված:  ԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցության համար ընդգծված հրամայական է դառնում նաև հետևողական և թիրախավորված աշխատանքը և՛ կառույցի բոլոր մարմինների մակարդակով, և՛ երկրներից յուրաքանչյուրի հետ երկկողմ ձևաչափով:

Հայաստան-ԵՄ գործակցությունը պետք է մեր ընդհանուր արժեքները «թարգմանի» քաղաքացիների առօրյա պահանջների բավարարմանն ուղղված կոնկրետ արդյունքների։ Սա է ժամանակի թելադրած բանաձևը՝ արժեքները պետք է փոխակերպվեն մարդու համար շոշափելի, տեսանելի ու գնահատելի արդյունքի ու հնարավորության։

Մյուս կողմից, Եվրոպան միայն դոնոր չէ, ոչ էլ միակողմանի վերջնահասցե։ Հայաստանը ևս կարող է գրավիչ դառնալ Եվրոպային. դա ոչ միայն քրիստոնեական ինքնությունն է կամ եվրոպացի զբոսաշրջիկների աճող թիվը։ Դա նաև մեր արտադրած ապրանքներն են, մեր ստեղծագործ մարդկային ռեսուրսն է, ինովացիոն մտածողությունը։

Այդ իմաստով երկար ձգվող քաղաքական երկխոսությունը պետք է խոսքից ու փաստաթղթերից անցնի որոշումների և արդյունքների։ Հակառակ դեպքում, եվրոպական պատուհանը դառնում է եվրոպական երազ՝ հեռու և անհաս։ Չպետք է թույլատրել, որ վտանգվի Հայաստանի եվրոպական օրակարգը, որովհետև այն կեղծ չէ, քաղաքական բառախաղ կամ պատեհապաշտություն չէ։ Այն ազնիվ ու առողջ մղում է։ Հետևաբար, ավելի հասանելի Եվրոպան մեր գիտակից ընտրությունն է, որը կարող է փոխշահավետ լինել։ Ու դա հնարավոր է։

Հայաստանին ու Եվրոպային միավորողն առաջին հերթին ընդհանուր արժեքներն են: Հայաստանը, Արցախն ու համայն հայ ժողովուրդը եղել են և կան եվրոպական քաղաքակրթության անքակտելի մասը: Նաև՝ Քրիստոնեական աշխարհի արևելյան սահմանը:

Մեր ուղին քաղաքակրթական է, որի մեջ առկա է և՛ հյուսիսը, և՛ արևմուտքը: Եվրոպական արժեհամակարգ ասելով` մենք հիմնականում ընկալել և ընկալում ենք թե՛ արևմուտքը, թե՛ հյուսիսը։ Եվ դա պատմականորեն է այդպես։ Իսկ եվրոպական արժեհամակարգային շատ տարրեր Հայաստանում վերահաստատվել են հենց հյուսիսի խողովակով և սա անքննելի ճշմարտություն է։ Մեզ համար շատ կարևոր է, որ արևմուտքի և հյուսիսի միջև գոյություն ունեցող պայմանական բաժանարար գծերը հնարավորինս շուտ վերանան կամ առնվազն` նվազագույնի հասնեն:

Այսօր մենք Եվրոպայում ու Եվրոպայի կյանքում նոր դեր չենք փնտրում, մենք պետք է վերաարժևորենք մեր դերը՝ որպես եվրոպական քաղաքակրթության ու արժեհամակարգի կայուն սյուներից մեկը: Ե՛վ մեր, և՛ մեր գործընկերների համար պետք է միանշանակ լինի. մեր անվտանգությունն անսակարկելի է, իսկ արժեքները՝ եղել և մնում են մեր հարատև ընթացքի անբաժան մասը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:58 Հայկականության վերացnւմը որպես նպատակ դարձրած պետության հետ մեր հարաբերությունների հիմքում պետք է ընկած լինի բացառապես խաղաղության պարտադրանքը. Մանե Թանդիլյան Այսօր, 13:47 Վթար՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհին, «BMW»-ն բախվել է էլեկտրասյանը. 2 վիրավորներից մեկն անչափահաս է Այսօր, 13:38 Երևանում չշահագործվող սրճարան է այրվել Այսօր, 13:34 Քննչական կոմիտեի նախագահը նոր տեղակալ ունի Այսօր, 13:32 Ալիևը սպառնում է տիրել եւ ուտել մեզ, իսկ Նիկոլն ասում է՝ արի ախպերանանք կամ ամուսնանանք. Շարմազանով Այսօր, 13:28 Արթուր Մելիքյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից Այսօր, 13:24 Ալիեւի հարցազրույցները ՀՀ-ում դառնում են քաղաքական խաղադրույքների յուրօրինակ «ռուլետկա». Բադալյան Այսօր, 13:17 Իրանի ազգային անվտանգության քարտուղարը ժամանել է Բաքու, որից հետո կժամանի նաև Հայաստան Այսօր, 13:14 «Չայնիի» ոլորանների սկզբնամասում 26-ամյա վարորդը «Opel»-ով հարվածել է ճանապարհին հայտնված կովին Այսօր, 13:09 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Այսօր, 12:59 Մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է 10 վթար, 15 մարդ ստացել է վնասվածքներ Այսօր, 12:55 Ինչու է Կարեն Գիլոյանն ազատվել փոխնախարարի պաշտոնից Այսօր, 12:51 Մարզահամերգային համալիրի գետնանցումը կբարեկարգվի (Տեսանյութ) Այսօր, 12:34 Հայաստանում պայթուցիկ զինամթերքով աղտոտվածությունն առավել բարձր է Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում Այսօր, 12:29 Վթարի պատճառով 4 ժամ ջուր չի լինելու Շենգավիթ որոշ հասցեներում Այսօր, 12:25 Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը Այսօր, 12:22 Սնուպ Դոգի համերգը չի կայանա. ԿԳՄՍՆ-ն գումարը հետ է պահանջել (Տեսանյութ) Այսօր, 12:15 Բաքուն փորձում է էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել. չենք գնալու այս ճանապարհով. Նիկոլ Փաշինյանի արձագանքն՝ Ալիևին Այսօր, 12:12 Կարեն Գիլոյանը դադարեցրել է իր աշխատանքը որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ (Տեսանյութ) Այսօր, 12:05 Մնացեք տանը, եթե լավ չեք զգում ձեզ. Արսեն Թորոսյան Այսօր, 12:03 Այս տարվա կամավոր ատեստավորման արդյունքներով ավելի քան 6 100 ուսուցիչ ունի վարձատրության փոփոխություն. Ժաննա Անդրեասյան Այսօր, 11:47 ՀՀ-ն համարվում է օրինակելի երկիր, որի կրթական փոփոխության փորձն ուսումնասիրում են միջազգային տարբեր հարթակներում. Նախարար Այսօր, 11:40 38-ամյա Սաթենիկը երկտող է թողել, ապա ծառից կախվել Այսօր, 11:28 Դատախազությունը պահանջում է Վանաձորի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 7 անշարժ գույք, 165 միլիոն դրամ Այսօր, 11:25 Թանգարանների այցելուների թիվն ավելացել է, ավելի քան 1 մլրդ եկամուտ է գրանցվել. ԿԳՄՍ նախարար Այսօր, 11:19 ՔՊ-ն Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. պետք է դուրս գանք քարոզի գերությունից, որ կարողանանք դիմակայել ՀՀ-ի նկատմամբ ահագնացող սպառնալիքներին. Թաթոյան Այսօր, 11:14 Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի քարտեզը՝ Կանադայի հետ միավորված, Թրյուդոն արձագանքել է Այսօր, 11:08 Մենք պետք է արագ հասնենք հասարակական տրամադրությունների փոփոխության, որ կարողանանք ժողովրդի որոշում ստանալ՝ պահել պետությունը. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:59 Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Չինաստանում երկրաշարժի զոհերի ընտանիքներին Այսօր, 10:40 Օրենքի խախտմամբ օտարված` 20 հազար քմ մակերեսով հողամասը վերադարձվեց ՀՀ-ին. Դատախազություն Այսօր, 10:26 Եթե 1996-ին Արցախն արդեն հանձնել էին, ապա ինչո՞ւ Ադրբեջանն այն չէր վերցնում ու դա փուլերով արեց 2020 և 2023 թվականներին, այն էլ` պատերազմի միջոցով. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:21 Հայաստանը կանգնած է կա՛մ նոր պատերազմի, կա՛մ նոր միակողմանի զիջումների երկընտրանքի առաջ․ Ավետիք Չալաբյան Այսօր, 10:11 Ալիևը միայն վերահաստատել է, որ Թուրքիայի հետ չեն պատրաստվում հանդուրժել ՀՀ գnյnւթյnւնը որպես պետություն և, առավել ևս, նրա հետ խաղաղ ապրել․ Վարուժան Գեղամյան Այսօր, 10:05 Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը, արդեն ՀՀ հասցված զենքերն էլ պետք է վերադարձվեն․ Ալիև Այսօր, 09:50 Ադրբեջանի նախագահի ելույթը մեր երկիր ներխուժելու մասին ազդարարում է․ պետք է հայտարարվի արտակարգ դրություն և ԶՈւ-ն բերվի բարձր մարտական պատրաստվածության․ Անանյան Այսօր, 09:35 Կգործի նորացված ծրագիր՝ արցախցիների կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով Այսօր, 09:28 Լարսը բաց է Այսօր, 09:24 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Փաշինյանը դատավորների հետ դեմ առ դեմ հանդիպման կգնա՞, թե՞ կխուսափի Այսօր, 09:19 «Ժողովուրդ». Փաշինյանի այցելությունը ՌԴ-ի, Ղրղզստանի և Ուզբեկստանի վարչապետների համար թա՞նկ է եղել Այսօր, 09:17 «Ժողովուրդ». Միայն Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներն են բնակվում կառավարական առանձնատանը, իսկ որտե՞ղ է բնակվում Սիմոնյանը Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Փաշինյանի «կացինը» հասել է ՊՆ շարքային աշխատակիցներին 07/01/2025 22:12 «Հայաստանը չպետք է աշխարհագրական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև, «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի»․ Ալիև 07/01/2025 21:58 Ալիևը հայտարարել է, թե պետք է շարունակեն սահմանազատումը․ հունվարին սահմանին հանդիպում են նախաձեռնել 07/01/2025 21:40 ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավարի դեմ 07/01/2025 21:21 Հայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ 07/01/2025 20:57 Պատրիարք Կիրիլը Ռուսաստանի ու Արևմուտքի կոնֆլիկտը «կրոնական» է որակել 07/01/2025 20:38 Թուրք-ադրբեջանական սպառնալիքի առկայությունը հերքող վայ «մասնագետների» քարոզչությունը խաթարում է մեր պետության անվտանգությունը․ Թյուրքագետ Վարուժան Գեղամյան 07/01/2025 20:20 Meta-ն փոխում է քաղաքականությունը, Ցուկերբերգը նորություններ է հայտնել 07/01/2025 20:01 Արարատի և Աբովյանի ճանապարհներին մերկասառույց է 07/01/2025 19:48 Վրաստանը Ֆրանսիային խորհուրդ է տվել նոր ընտրություններ անցկացնել 07/01/2025 19:28 «Զերծ մնալ զորակոչիկներին տեղափոխող շարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքը խոչընդոտելուց»․ Ռազմական ոստիկանության հայտարարությունը 07/01/2025 19:15 Թմրանյութը պահել են անասնագոմում 07/01/2025 18:59 ՔԿՀ-ներում ինքնավնասման դեպքերը 30%-ով ավելացել են 07/01/2025 18:33 Ռուսական զինուժը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին ու զինապահեստներին 07/01/2025 18:18 Դեսպան Սողոյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի նախագահին 07/01/2025 18:01 Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հիշատակին 07/01/2025 17:32 «Աշխատանքից ազատման դիմում եմ գրել»․ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար 07/01/2025 17:17 Երևանում բնակվող օտարերկրացիները մտել են համերկրացու տուն, ծեծել նրան ու փող հափշտակել 07/01/2025 17:05 Քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը 07/01/2025 16:59 Հրդեհ է բռնկվել Դավիթաշենում գործող ավտովերանորոգման կետում. ժամանել է 2 մարտական հաշվարկ 07/01/2025 16:49 Լուկաշենկոն հայտնել է, որ չի կառչում իշխանությունից 07/01/2025 16:45 Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության գործողությունների ծրագիրը 07/01/2025 16:38 Հայտնաբերվել են մեթամֆետամին, հերոին և մարիխուանա․ 3 անձ ձերբակալվել է 07/01/2025 16:16 Իրանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին 07/01/2025 15:54 Սյունիքում պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին 07/01/2025 15:26 Ինչպե՞ս պատրաստվել նոր սակագներով միասնական վճարային համակարգին 07/01/2025 15:20 Տոնական օրերին Երևանում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 3450 խախտում 07/01/2025 15:16 Դատապարտյալն ինքնավնասումը կատարել է կրծքավանդակի շրջանում ցավերին չդիմանալու պատճառով․ ինքնավնասման երկու դեպք՝ մեկ օրում 07/01/2025 15:10 Վերջին շաբաթում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն 07/01/2025 15:04 Ավտովթար` Աշտարակի խճուղում. վարորդը տեղում մահացել է 07/01/2025 14:57 Վրաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին խորհուրդ է տվել հետևել Ուկրաինային, որը «զոհաբերվել և ավերվել է» 07/01/2025 14:49 Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 43, զոհվել՝ 14 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 07/01/2025 14:46 20-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել, քանի որ օրեր առաջ երեխան մահացած է ծնվել 07/01/2025 14:35 Բարի ծառայություն, տղե՛րք. Շիրակում ձմեռային զորակոչի մեկնարկը տրված է․ Լուսանկարներ 07/01/2025 14:20 2024-ի ամենամեծ սուտը՝ Նիկոլ Փաշինյանի պնդումը արցախյան բանակցությունների մասին. «Սիվիլնեթ» 07/01/2025 14:17 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին 07/01/2025 14:14 Հովիկ Աղազարյանը ներկայացրել է Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության ծրագրի նախագիծը 07/01/2025 13:54 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 07/01/2025 13:43 Ի՞նչ է մետապնևմավիրուսը. Հայաստանում 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին հայտնաբերվել է 50 դեպք 07/01/2025 13:31 Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թnւրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է. Վարդան Ոսկանյան 07/01/2025 13:21 Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան 07/01/2025 13:18 Լոռու, Շիրակի, Սյունիքի կադաստրի մարզային ստորաբաժանումները կփակվեն 07/01/2025 12:59 Փետրվար 1-ից կգործարկվի անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը (Տեսանյութ) 07/01/2025 12:25 44-օրյա պատերազմից 4 տարի անց Արմենը կրկին խոսում է (Տեսանյութ) 07/01/2025 12:21 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 07/01/2025 12:18 Արցախից տեղահանված մի շարք ընտանիքներ կարող են օգտվել բնակարանային պետական աջակցության ծրագրից 07/01/2025 12:08 ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատել է Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում 07/01/2025 11:56 Չինաստանում նոր վիրուս է տարածվում, HMPV վարակի դեմ դեռևս պատվաստանյութ հասանելի չէ 07/01/2025 11:48 Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել տղամարդու կյանքը, ով սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի 07/01/2025 11:43 ՀՀ երեք նախագահներին Արցախի հարցով միավորում էր նաև բանակցային ձևաչափը, իսկ Փաշինյանը 2018-ին ստացած բանակցային փաթեթը ոչնչացրեց և՛ բովանդակության, և՛ ձևաչափի առումով․ Արմեն Աշոտյան 07/01/2025 11:33 Դժվարություններ, իհարկե, կլինեն, բայց դրանք հաղթահարելու կամք դուք կգտնեք ձեր մեջ՝ չեմ կասկածում. Դավիթ Առուշանյանը՝ նորակոչիկներին 07/01/2025 11:20 Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ 07/01/2025 11:15 «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է 07/01/2025 11:05 Որդին դանակով 27 անգամ բազմաթիվ հարվածներ էր հասցրել մորը, կտրել պարանոցը. ավարտվել է քրեական վարույթի նախաքննությունը 07/01/2025 11:02 Լարսը փակ է բեռնատարների համար 07/01/2025 10:59 Արմավիրի բանտում դատապարտյալը կտրել է լեզուն 07/01/2025 10:55 Թուրանական միջանցքի հարցում 2025-ին լինելու է հնարավոր ամենամեծ ճնշումը. Վարուժան Գեղամյան 07/01/2025 10:50 Հրդեհ՝ Րաֆֆու փողոցում գտնվող ռոբոտների գործարանի մոտակայքում․ պահակակետ է այրվել 07/01/2025 10:47 Այսօր մեռելոց է. մասնակցեք պատարագին, թղթի վրա գրեք Ձեր ննջեցյալի անունը և հանձնեք եկեղեցու սպասավորին. Հայր Զաքարիա

Տվյալ բաժնի վերջին նյութերը