04/06/2019 20:45
Մեկ օրում Սիրիա է վերադարձել 2000-ից ավելի փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 2000 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 2170 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 376 մարդ (113 կին, 192 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 1794 մարդ (538 կին, 915 երեխա)», - ասված էհաղորդագրության մեջ:
Երկրի ներսում մշտական բնակության վայրեր ոչ ոք չի վերադարձել: