04/06/2019 13:44
Brent ապրանքանիշի նավթի գները զգալիորեն նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 3,57 դոլարով՝ հասնելով մինչև 60,9 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,25 դոլարով և կազմում է 53.25 դոլար մեկ բարելի դիմաց։