05/06/2019 19:15
Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Մի շարք երկրներում Twitter-ի օգտատերերը հայտնում են ծառայության աշխատանքի խափանման մասին: Դա հետևում է «Downdetector» ծառայության տվյալներից:
Խափանման վերաբերյալ հաղորդումներն սկսել են ստացվել Երևանի ժամանակով մոտավորապես 06:18-ին:
Որոշ օգտատերեր չեն կարողանում ներբեռնել ծրագիրը, լոգինավորվել կամ պատասխանել թվիթներին:
Ծառայության աշխատանքում խնդիրներ են նկատվում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Բրազիլիայում, Դանիայում, Նիդեռլանդներում և Ճապոնիայում: