05/06/2019 09:30
Խորհրդարանում մեկնարկում են բյուջեի քննարկումները. Սպասվում է, որ ներկա կլինի նաև վարչապետը
Այսօրվանից Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում մեկնարկում են «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:
Այսօրվա նիստում կներկայացվի ֆինանսների նախարարության հաշվետվությունը, Կենտրոնական բանկի եզրակացությունը, ինչպես նաև ՀՀ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը:
Սպասվում է, որ քննարկման առաջին հատվածում ներկա կլինի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: