05/06/2019 11:36
Պետական համակարգի վեթինգը գործնականում սկսված է. ՀՀ վարչապետ
Պետական համակարգի վեթինգը գործնականում սկսված է, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միամանակ շեշտելով՝ հայաստանյան դատական համակարգում ճգնաժամ կա։
«Վճռաբեկ դատարանը հայտարարություն է անում Սահմանադրական դատարանի դեմ, Դատարանների խորհուրդը հայտարարություն է անում Բարձրագույն դատական խորհրդի դեմ։ Այսինքն՝ դատական համակարգն ինքն ընդունում է, որ ճգնաժամ կա։ Դատարաններն իրար չեն վստահում։ Բայց մեր խնդիրը չէ գերանդին առնել և բոլորին հնձել։
Մեր խնդիրն է ունենալ անկախ դատական համակարգ», - ասաց վարչապետը՝ կրկին շեշտելով, որ ինքը դատարանների որոշումների վրա որևէ ազդեցություն չի ունենում, և այս առումով սլաքները բացառապես դեպի իրեն ուղղելը սխալ է։