05/06/2019 10:06
«Հրապարակ». «Իմ քայլում» միակարծիք են՝ Ծառուկյանը չպետք է լինի խորհրդարանում
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունում շատ քիչ հարցերի շուրջ են բոլորը միակարծիք։ Նման հարցերից է Գագիկ Ծառուկյանի հանդեպ վերաբերմունքը։ Ոմանք ավելի խիստ են տրամադրված, մի մասը կարծում է, որ դա մեղմորեն է պետք անել։
Բայց միակարծիք են՝ Ծառուկյանը չպետք է լինի խորհրդարանում։ Նրանք նաև նյարդայնանում են, որ Ծառուկյանը զանգում, հանդիպում է Նիկոլ Փաշինյանին։ Մի քննարկման ժամանակ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ասել է․ «Մենք պիտի հասնենք նրան, որ Ծառուկյանը զանգի միայն Լիլիթ Մակունցին, չհամարձակվի կապվել վարչապետի հետ»։ Շատերը համաձայնել են նրա ասածին»: