05/06/2019 12:52
Բարի Ալիբասովը պատահմամբ թույն է խմել. վիճակը ծանր է
Պրադյուսեր Բարի Ալիբասովը գտնվում է ծանր վիճակում այն բանից հետո, երբ ջրի փոխարեն պատահմամբ թույն է խմել: Այս մասին հայտնում է ТАСС-ը` հղում անելով աղբյուրներին:
Այս պահին նա գտնվում է հիվանդանոցում: Բժիշկները նշել են, որ նրա վիճակը վատթարացել է:
«Վիճակը ծանր է», — հավելել է աղբյուրը:
Նշվում է, որ նախօրեին Ալիբասովը գտնվում էր ստուդիայում և շփոթելով սեղանին դրված երկու բաժակները՝ ջրի փոխարեն խմել է քիմիական նյութերով հեղուկը: