05/06/2019 12:59
Զանգվածային բողոքի ցույցեր՝ Պրահայում. պահանջում են վարչապետի հրաժարականը
Հարյուր հազարից ավելի մարդ է հավաքվել Չեխիայի մայրաքաղաք Պրահայի կենտրոնի Վացլավի հրապարակում՝ պահանջելու վարչապետ Անդրեյ Բաբիշի հրաժարականը, որին մեղադրում են Եվրամիությունից ստացված դոտացիաների անօրինական օգտագործման համար:
Ըստ բողոքի ակցիայի կազմակերպիչների՝ դրան մասնակցել է 120 հազար մարդ:
Եթե այս տեղեկատվությունը պաշտոնապես հաստատվի, ակցիան ամենաբազմամարդ բողոքը կդառնա Չեխիայում 1989 թվականի «թավշյա հեղափոխությունից» ի վեր, որից հետո ՉՍՍՀ-ի նախագահ ընտրեցին իրավապաշտպան Վացլավ Հավելին:
Վարչապետ Բաբիշը ժխտում է լիազորությունների վերազանցման մեղադրանքները՝ չնայած Եվրամիության զեկույցի սևագիր տարբերակի հայտնվելուն, որի հեղինակները պահանջում են վերադարձնել Չեխիային հատկացված սուբսիդիաները: