![Եթե պարզվի, որ որևէ մեկը պատժվելու ենթակա արարք է թույլ տվել, կպատժվի. ՀՀ վարչապետ](https://www.aysor.am/news_images/524/1571652_1/tm_1042.thumb.jpg)
05/06/2019 13:28
Եթե պարզվի, որ որևէ մեկը պատժվելու ենթակա արարք է թույլ տվել, կպատժվի. ՀՀ վարչապետ
Ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովը ստեղծվում է մեկ նպատակով. պարզելու, թե արդյոք ՀՀ զինված ուժերը պատշաճ ձևով պատրաստ են եղել այդ զարգացումներին, բայց ոչ ինչ-որ մեկին պատժելու համար, այսօր լրագրողների հետ զրույցում հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չնայած, եթե հընթացս պարզվի, որ որևէ մեկը պատժելու ենթակա արարք է թույլ տվել, բնականաբար, կպատժվի։ Մեր մեծագույն խնդիրն է երաշխավորել, որ նույնպիսի իրավիճակ չլինի։ Քննիչ հանաձաժողովի նպատակը ոչ թե մեկին բռնել-պատժելն է, այլ՝ իրավիճակը վերլուծելը», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը միաժամանակ շեշտեց՝ վտանգները կառավարվում են և արմատախիլ կարվեն։
Հիշեցնենք, որ երեկ մեկնարկել էր ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։ Տասնմեկ անդամից բաղկացած հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Մինչ նիստի մեկնարկը Քոչարյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նիստերը հիմնականում անցկացվելու են դռնփակ, իսկ ավարտից հետո լրագրողներին տեղեկություն կտրամադրվի։