05/06/2019 11:00
ԱՄՆ-ն С-400-ներ պատճառով Թուրքիային վերջնաժամկետ է ներկայացրել
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլին հայտարարել է, որ, եթե Թուրքիան ցանկանում է ստանալ ամերիկյան F-35 ինքնաթիռներ, ապա պետք է հրաժարվի ռուսական С-400 «Տրիումֆ» համալիրներից: Այս մասին հաղորդում է CNBC-ը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գլխավոր մրցակիցն է, որը փորձում է նրանց թուլացնել, դրա համար Թուրքիան չպետք է ունենա սպառազինություն, որը ստեղծվել է ամերիկյան հրթիռներին դիմակայելու համար:
Ընդ որում նա նշել է, որ Թուրքիան որպես ինքնիշխան պետություն, կարող է ինքնուրույն որոշում ընդունել, սակայն С-400-ներ գնելու դեպքում կզրկվի F-35-ներ ձեռք բերոլու հնարավորությունից: