05/06/2019 19:21
Թրամփը գնահատել է Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների հավանականությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների հավանականությունը, սակայն ընդգծել է, որ կողմ չէ նման սցենարի զարգացմանը:
«Միշտ էլ կա նման հավանականություն», - Al Arabiya-ն մեջբերում է Թրամփի խոսքերը:
Ընդ որում, ամերիկացի առաջնորդը նշել է, որ ավելի լավ կլինի երկխոսություն վարել:
Նա նշել է, որ պատրաստ է բանակցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: