05/06/2019 18:52
Թրամփը Լոնդոնում հանդիսավոր ընթրիք է կազմակերպել արքայազն Չարլզի պատվին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիա իր պետական այցի երկրորդ օրն ինքն է հանդես եկել տանտիրոջ դերում. իր հյուրերին, որոնց թվում էր Ուելսի արքայազն Չարլզը՝ տիկնոջ՝ Կամիլլայի հետ, նա հյուրասիրել է գրիլի վրա պատրաստված տավարի մսի ֆիլե՝ կալիֆոռնիական գինիով:
Երեքշաբթի երեկոյան Թրամփը և նրա տիկին Մելանյան հանդիսավոր ընթրիք են կազմակերպել ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում՝ Ռիջենթս փարքում:
Ընդունելությանը որպես պատվավոր հյուրեր, բացի արքայազն Չարլզից և Կամիլլայից, ներկա էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն՝ ամուսնու՝ Ֆիլիպի հետ: Ընդունելությանը հավիրվել էր 60 հյուր: