05/06/2019 19:32
Լիբիայի առափնյա անվտանգության աշխատակիցները փրկել են 80 անօրինական միգրանտի
Լիբիայի առափնյա անվտանգության աշխատակիցները Էզ-Զավիայի ափերի մոտ փրկել են 80 անօրինական միգրանտի, հայտնում է լիբիական ռազմա-ծովային նավատորմի ներկայացուցիչ Այուբա Քասեման:
Նա նշել է, որ միգրանտների մեծ մասը ծագումով Սուդանից է:
Բժշկական անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո, փրկվածներին տեղափոխել են անօրինական միգրանտների հարցերով զբաղվող վարչություն, այնուհետև՝ տեղավորել միգրանտների ընդունման կենտրոնում: