05/06/2019 14:43
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,5 դոլարով՝ հասնելով մինչև 61,64 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,23 դոլարով և կազմում է 53.48 դոլար մեկ բարելի դիմաց: