07/06/2019 11:53
Պուտինն ու Փաշինյանը չեն քննարկել ԼՂ հակամարտության կարգավորման հարցը․ Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ չեն քննարկել ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«Ղառաբաղի հակամարտության մասին չի խոսվել», - ասել է լրագրողներին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Արմենպրեսի» փոխանցմամբ, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել է, որ ԼՂ հակամարտության հարցին անդրադարձ եղել է, սակայն հարցերը վերաբերել են հիմնականում տնտեսական օրակարգին։
«ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ մանրամասն քննարկում չի եղել, պարզապես նշվել է, որ կա ընդհանուր ըմբռնում այս խնդրի վերաբերյալ», - ասել է Կարապետյանը: