07/06/2019 20:40
WikiLeaks. ԱՄՆ-ն պատրաստվում է նոր մեղադրանքներ առաջադրել Ասանժին
Միացյալ նահանգների արդարադատության նախարարությունը նոր մեղադրանքներ է պատրաստել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ: Այս մասին ասվում է կազմակերպության Twitter-ի պաշտոնական Էջում:
«ԱՄՆ արդարադատության նախարարությունը պատրաստվում է առաջադրել նոր՝ նախորդին փոխարինող մեղադրանք WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ մինչև հունիսի 14-ին այն ժամկետի լրանալը, որը հատկացված է (ԱՄՆ) նրա արտահանձնման պահանջի քննարկման համար»,- ասված է հայտարարության տեքստում:
Նշված է, որ մեղադրանքը կառաջադրվի Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից վարձված իրազեկիչ Սիգուրդուր Տորդարսոնի ցուցմունքների հիման վրա, որը բանտարկության է դատապարտված փաստաթղթերի կեղծման, խարդախության բազմաթիվ դեպքերի և մանկապղծության համար:
Ավելի վաղ WikiLeaks-ը Twitter-ում հայտնել Է Ասանժին ԱՄՆ արտահանձնելու շուրջ դատաքննությունը հունիսի 14-ին հետաձգելու մասին, որը պետք է կայանար հունիսի 12-ին: Դատական լսումները տեղի կունենան Լոնդոնի Բելմարշ մագիստրատական դատարանում: