07/06/2019 12:32
Եթե առկա հիմնական մտահոգությունները փարատվեն, ապա Լիդիանը կշարունակի գործել. Էկոնոմիկայի նախարար
Եթե «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեության շուրջ առկա հիմնական մտահոգությունները փարատվեն, ապա կազմակերպությունը կշարունակի գործել, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
««Լիդիան Արմենիանիայի» վերաբացումն այն է, ինչ տեղի կունենա, երբ փորձաքննությունը կավարտվի, վերջնական եզրակացություն կտրվի արդյունքների վերաբերյալ։ Դրանք կլինեն հրապարակային։ Եվ եթե այն հիմնական մտահոգությունները, որոնք առկա էին, կփարատվեն, ապա կազմակերպությունը կշարունակի գործել», - ասաց Տիգրան Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն մայիսի 31-ին ստացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության՝ ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա ազդեցության գնահատման նախնական եզրակացությունը: