07/06/2019 15:09
«Ժողովրդի հաշվին բյուջեի գումարն ավելացնելն ընդունելի չէ». ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու հարկային օրենսգրքի փոփոխություններին
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին, խորհրդարանում այս մասին լրագրողներին ասաց ԲՀԿ առաջնորդ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Նա նշեց, որ նախագծում բավականին դրական կետեր կան, բայց եկամտային հարկի համահարթեցմանն իրենք դեմ են:
«Համահարթեցման հարցում մենք դեմ ենք լինելու: Այսօր ժողովրդի հաշվին բյուջեի գումարն ավելացնելն ընդունելի չէ», - ասաց Ծառուկյանը:
Հարցին՝ իր վրա ինչպե՞ս կանդրադառնա եկամտային հարկի համահարթեցումը՝ Ծառուկյանն ասաց.
«Իմ վրա ինչ ուզում է լինի՝ ոչ մի ձև չի անդրադառնալու: Այսօր ցանկացած օրենք, որ կիրառում են մենք պատրաստ ենք օրինակ ծառայել»: