07/06/2019 21:48
ԱՀԿ-ն կոչ է արել ուժեղացնել պայքարը սեռական ճանապարհով փոխանցվող վարակների դեմ
Աշխարհում տրիխոմոնիազի, խլամիդիոզի, գոնորեայի և սիֆիլիսի շարունակվող տարածումը, վարակների, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով, վկայում է դրանց դեմ պայքարի բնագավառում առաջընթացի բացակայությունը և համաշխարհային հանրակցությունից համակարգված գործողություններ է պահանջում, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որն ուրբաթ հրապարակել է այն հետազոտության տվյալները, որի համաձայն՝ օրական աշխարհում 15-ից մինչև 49 տարեկան ավելի քան 1 միլիոն մարդ է վարակվում այդ հիվանդություններով:
«Մենք սեռական ճանապարհով փոխանցվող վարակների տարածումը դադարեցնելու հարցում առաջընթացի բացակայության վկաներն ենք», - լրագրողներին ասել է ԱՀԿ-ի գործադիր տնօրեն Փիտեր Սալաման, որը համակարգում է առողջապահության ծառայությունների համընդհանուր ընդգրկման ապահովման հարցը:
ԱՀԿ-ի նոր տվյալները, ընդգծել է նա, պետք է համաշխարհային հանրակցությանը «արթնանալու ազդանշան» տան և նրան դրդեն համաձայնեցված գործողությունների ձեռնարկման և բոլոր նրանց բուժման հնարավորության ապահովման, ովքեր դրա կարիքն ունեն:
ԱՀԿ-ի հետազոտության համաձայն՝ 2016 թվականին 15-ից 49 տարեկան մարդկանց շրջանում արձանագրվել է տրիխոմոնիազով վարակման 156 միլիոն, խլամիդիոզով՝ 127 միլիոն, գոնորեայով՝ 87 միլիոն, սիֆիլիսով՝ 6,3 միլիոն նոր դեպք:
Կազմակերպությունն ընդգծում է, որ այդ վարակները «ենթարկվում են բուժման»: