07/06/2019 17:58
Դուրովը մեկ ամսով հրաժարվում է սննդից
«ВКонтакте» սոցիալական ցանցի և «Telegram» ծառայության հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ մտադիր է մեկ ամսով հրաժարվել սննդից՝ ինքնազգացողության լավացման և արդյունավետության բարձրացման համար:
Նա նշել է, որ վերջին 15 տարում հանուն առողջության հրաժարվել է ալկոհոլից, կոֆեինից, մսից, հաբերից և արագ սննդից:
Բացի այդ, նա պահում է հատուկ սննդակարգ:
Մայիսին Դուրովը որոշում էր կայացրել սնվել միայն ծովամթերքներով և ձկներով: