07/06/2019 20:53
Հնդկաստանում ավազամրրիկները խլել են առնվազն 18 մարդու կյանք
Հնդկաստանում առնվազն 18 մարդ է մահացել, ևս 20-ը՝ վնասվածքներ են ստացել հինգշաբթի երեկոյան Ութար Փրադեշի նահանգի արևմտյան մասում մոլեգնած ավազամրրիկից, հայտնել են տարածաշրջանի արտակարգ ծառայությունները:
Մահերի մեծ մասը պայմանավորված է կայծակներով ու ծառերի տապալմամբ անոմալ ուժգին քամուց։ Նման եղանակի պատճառով նահանգի տուժած շրջաներում ավերվել է շենքերի մի մասը, ներկայումս այնտեղ անցկացվում են վերականգնողական աշխատանքներ:
Քաղաքացիների ունեցվածքին պատճառված վնասի ծավալն առայժմ դժվար Է հաշվել: