07/06/2019 14:55
Իրինա Շեյքը և Բրեդլի Կուպերը 4 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել են
33-ամյա Իրինա Շեյքը և 44-ամյա Բրեդլի Կուպերը 4 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել են, այս մասին հայտնել է «People» պարբերականը:
Այժմ մոդելն ու դերասանը, որոնք տևական ժամանակ առանձին են բնակվում, մտածում են այն մասին, թե ինչպես կիսել իրենց 2-ամյա դստեր խնամքը:
Հիշեցնենք, որ Իրինա Շեյքը և Բրեդլի Կուպերը հանդիպում են 2015 թվականից, իսկ 2 տարի անց լույս աշխարհ է եկել նրանց դուստրը՝ Լեյան: