07/06/2019 21:25
Ուկրաինացի ազգայնականները բողոքի ակցիա են կազմակերպել Պյոտր Պորոշենկոյի տան դիմաց (Տեսանյութ)
Ուկրաինայում ազգայնականները բողոքի ակցիա են կազմակերպել նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ Կիևում գտնվող տան դիմաց:
Ակցիային մասնակցել է մոտ 150 մարդ:
Նրանք պարզել են Ուկրաինայի պետական դրոշներ և հայրենասիրական երգերի ներքո նախկին նախագահի տան ուղղությամբ նետել են վառվող ճայթրուկներ, բղավելով՝ «Պորոշենկոյին բանտ ուղարկեք»:
Ակցիայի կազմակերպիչը «Հանրային վերահսկողություն, ազնիվ երկիր» հասարակական կազմակերպությունն է, որի ղեկավար Վլադիսլավ Լիտվինչուկը հայտարարել է, որ ցուցարարները պահանջում են հետաքննել Պորոշենկոյի մասնակցությունը կոռուպցիոն գործարքներին:
«Իր նախագահության օրոք Պորոշենկոն 18 անգամ ավելացրել է իր կարողությունը, դա մենք չենք մոռացել», - ասել է նա՝ ավելացնելով, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, ակցիաները կշարունակվեն: