07/06/2019 20:47
Սաակաշվիլին մերժել է Վիտալի Կլիչկոյին
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի առաջարկից՝ խորհրդարանական ընտրություններին միասին մասնակցելու վերաբերյալ։
Կլիչկոն առաջարկել էր Սաակաշվիլիին ընտրություններին գնալ իր «Ուդառ» կուսակցության հետ, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Կլիչկոն մեկնաբանել է Սաակաշվիլիի մերժումը և նշել, որ իր քաղաքական պլանները չի փոխում:
«Սաակաշվիլիի հետ մեր միության վերաբերյալ նորությունները Facebook-ում կարդում եմ առանց զգացմունքների: Ես արել եմ իմ քայլը… Ես քաղաքական պլանները չեմ փոխում», - գրել է Կլիչկոն Facebook-ի Էջում: