07/06/2019 21:13
Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1200-ից ավելի փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1200 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1286 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 264 մարդ (79 կին, 135 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 1022 մարդ (307 կին, 521 երեխա)», - ասված էհաղորդագրության մեջ:
Նաև երկրի ներսում մշտական բնակության վայրեր որևէ բնակիչ չի վերադարձել: