07/06/2019 13:35
Թերեզա Մեյը լքում է Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնը
Թերեզա Մեյն ուրբաթ պաշտոնապես լքելու է Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնը: Նա վարչապետի պատրականությունները կկատարի այնքան ժամանակ, մինչև կուսակցությունը նրան նոր փոխարինող չընտրի:
Նշվում է, որ կուսակցության առաջնորդի պաշտոնի համար ընդհանուր առմամբ պայքարելու է 11 մարդ:
Թեկնածուները պաշտոնապես գրանցվելու են հունիսի 10-ին, իսկ պահպանողական պատգամավորները քվեարկություն կքանցկացնեն հունիսի 13-ին:
Պահպանողականների նոր առաջնորդի պաշտոնում կնշանակեն հուլիսի 22-ին, այսպիսով՝ Մեյը վարչապետի պաշտոնում կմնա ևս 6 շաբաթ: