07/06/2019 13:51
Միգրանտների մեծ հոսքի պատճառով Պերուն Վենեսուելայի հետ այցագրային ռեժիմ է սահմանում
Պերուի իշխանությունները որոշել են այցագրային ռեժիմ սահմանել Վենեսուելայի հետ՝ այդ երկրից միգրանտների մեծ հոսքի պատճառով: Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Մարտին Վիսկառան:
«Մենք անվտանգ և կարգավորված միգրացիա ենք ցանկանում: Այն այդպիսին կարող է լինել միայն Վենեսուելայի քաղաքացիների մուտքի լավագույն վերահսկողության դեպքում: Ուստի հունիսի 15-ից երկիր կարող են ժամանել միայն անձնագրով և համապատասխան այցագրով վենեսուելացիները»,- մեջբերում է նրա խոսքը El Comercio թերթը:
Պերու մուտքի համար հարևան երկրի քաղաքացիներին անհրաժեշտ կլինի ստանալ հումանիտար այցագիր հանրապետության հյուպատոսություններից մեկում:
Պերուի միգրացիոն ծառայության տվյալով՝ Բոլիվարյան Հանրապետությունում ծայր առած ճգնաժամի ընթացքում երկիր է ժամանել 800 հազար վենեսուելացի: