07/06/2019 17:39
Հայկական «Ճայը» ֆիլմը Ռուսաստանում արժանացավ Գրան Պրի մրցանակի
Բնապահպանական «Պահպանել և Փրկել» միջազգային կինոփառատոնում երիտասարդ կինոռեժիսոր, «Ադապտացիա» ֆիլմի հեղինակ Մաննեի և պրոդյուսեր Արարատ Գրիգորյանի «Ճայը» ֆիլմն արժանացել է Գրան Պրի մրցանակի:
Էքսպերիմենտալ այս ֆիլմը պատմում է մարդու կողմից գիտական նվաճումները ոչ ճիշտ օգտագործելու մասին: Թռիչքը կարող է մի օր կործանարար լինել Երկիր մոլորակի համար:
Ֆիլմը ստեղծված է Անտոն Չեխովի համանուն պիեսի հայտնի մոնոլոգի հիման վրա:
«Չափազանց պարտավորեցնող է գլխավոր մրցանակին արժանանալը: Հուսով եմ՝ ֆիլմը կնպաստի ընդդեմ միջուկային զենքի բնապահպանական պայքարին: Մենք այսօր ապրում ենք ամեն րոպե գիտակցելով, որ կարող է սկսվել երրորդ համաշխարհային պատերազմը», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Մաննեն: