07/06/2019 16:57
Ի՞նչ է փոխվել մաքսատանը՝ Փաշինյանի աղմկահարույց այցից երկու ամիս անց (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նորագավիթի ավտոմաքսատուն կատարած այցից երկու ամիս է անցել։ Հիշեցնենք՝ այցը նշանավորվել էր նրանով, որ վարչապետը զայրացել էր տարածքի կեղտոտ, անբարեկարգ վիճակից։
«Սա խայտառակ, կեղտոտ վիճակ ա: Սա վերաբերմունք ա մեր դրոշին ու զինանշանին: Պարգևավճարները պակասեցրեք, տարածքը կարգի բերեք», - ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին և ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին։
Դրանից հետո մաքսատան ղեկավար Հայկ Միրզոյանը դիմում էր գրել և ազատվել աշխատանքից։
Այսօր Aysor.am-ի տեսախցիկը Նորքագավիթի մաքսատանը ֆիքսել է, որ մաքսատան գծանշումները թարմացված չէին, ինչպես պահանջել էր վարչապետը, առաստաղն էլ թեև ոչ նախորդ անգամվա նման, բայց դարձյալ կեղտոտ էր։