08/06/2019 12:40
ԱՄՆ-ն և Մեքսիկան համաձայնության են հասել միգրանտների և առևտրի հարցով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Մեքսիկան համաձայնության են հասել միգրանտների և առևտրի հարցով: Դրա հետ կապված Վաշինգտոնը նոր մաքսեր չի սահմանի մեքսիկական ապրանքների վրա:
Նրա խոսքով՝ Մեքսիկան համաձայնվել է որոշիչ քայլեր իրականացնել ԱՄՆ հետ սահմանին անօրինական միգրանտների հարցով:
Ըստ նրա՝ դա թույլ կտա զգալիորեն կրճատել անօրինական միգրանտների հոսքը Մեքսիկայից: