08/06/2019 09:54
«Ժողովուրդ». ՀՔԾ-ն կլուծարվի. Սասուն Խաչատրյանն այլևս ղեկավար չի լինի
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին իրավապահ համակարգում քննարկումներ են ՀՔԾ-ի հնարավոր լուծարման մասին: Մասնավորապես, վարկածներ են առաջ քաշվել ստեղծել հակակոռուպցիոն մարմին ու Հատուկ քննչական ծառայությունը լուծարել: Այս իրավիճակում հետաքրքիր է՝ ինչպես են դասակարգելու կոռուպցիոն գործերը, քանի որ կոռուպցիան լայնաշերտ երևույթ է:
Ավելին՝ իրավապահ համակարգում լուրեր են պտտվում այն մասին, որ չի բացառվում՝ վերոնշյալ մարմինը ստեղծելուց հետո ներկայիս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին, ասել է, թե այլևս ղեկավար չլինի:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է տեղեկությունը պարզել ՀՔԾ-ից, ի պատասխան թերթին հայտնել են, որ նման տեղեկատվության իրենք չեն տիրապետում, և հորդորել են տեղեկությունները պարզել նրանցից, ովքեր հայտնել են: