08/06/2019 11:23
Մադուրոն ամերիկացի քաղգործիչներին մեղադրել է Վենեսուելայի քննադատության համար փողեր ստանալու մեջ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ամերիկացի քաղաքական գործիչներին մեղադրել է իր երկրին Twitter-ում քննադատության համար փողեր ստանալու մեջ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Մադուրոյի ելույթին:
«Ոմն մեկն ԱՄՆ-ից մեզ տեղեկացրել է, որ դա բիզնես է: Յուրաքանչյուր թվիթն արժե 100 հազար դոլար և դա օրինական բիզնես է», — ասել է նա:
Ըստ նրա՝ խոսքը, մասնավորապես, ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և փոխնախագահ Մայք Փենսի մասին է: