08/06/2019 10:45
Էրդողանը դարձել է «Արսենալի» ֆուտբոլիստ Օզիլի հարսանիքի վկա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մասնակցել է «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի հարսանեկան արարողությանը, հայտնում է SovSport.ru-ն:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլում: Թուրքիայի առաջնորդը խոսքով է հանդես եկել արարողության ժամանակ և մաղթել է նորապսակներին ամուսնական կյանքում երկար տարիներ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օզիլն ու Էրդողանը Ֆեներբահչեի պալատում հանդիպել են: