08/06/2019 15:00
Մեկ օրում Սիրիա է վերադարձել 900-ից ավելի փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 904 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 374 մարդ (112 կին, 191 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 530 մարդ (159 կին, 270 երեխա)», - ասված էհաղորդագրության մեջ:
Նաև երկրի ներսում մշտական բնակության վայրեր որևէ բնակիչ չի վերադարձել: