08/06/2019 13:44
Իրանում բանակցություններ սկսելու ԱՄՆ-ի հայտարարությունը դատարկաբանություն են անվանել
Իրանի նավթաքիմիական ընկերությունների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները ցույց են տվել, որ բանակցություններ սկսելու վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարությունը դատարկաբանություն է, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին:
«Բավական էր սպասել մեկ շաբաթ, որպեսզի ապացուցել, որ բանակցություններ սկսելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունը դատարկաբանություն է», - ասվում է ԱԳՆ նբերկայացուցչի հայտարարության մեջ:
Նա նշել է, որ Իրանի նկատմամբ ճնշումներն ավելացնելու ԱՄՆ քաղաքականությունը սխալ է և ենթակա է ձախողման: Դա ապացուցվել է ԱՄՆ նախկին նախագահների օրոք: