10/06/2019 16:43
Ընդդիմադիր գործիչ Արթուր Դանիելյանին ձերբակալել են Նիկոլ Փաշինյանի աջակցի հայտարարությունը կրկնելու համար (Տեսանյութ)
«Ադեկվադ» ՀԿ ներկայացուցիչ Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր 6 ոստիկաններ առանց որևէ հիմնավորման մուտք են գործել իրենց կազմակերպության գրասենյակ և ձերբակալ են ՀԿ հիմնադիր, ըննդիմադիր գործիչ Արթուր Դանիելյանին:
«Ըստ մեր տեղեկություններին, ձերբակալության պատճառն այն է, որ Դանիելյանը պարզապես կրկնել է այն հայտարարությունը, որը արվել էր գործող ռեժիմի սատարողներից մեկի, Նիկոլ Փաշինյանի աջակցի կողմից և տվյալ անձը որևէ իրավական հետևանք չէր կրել», - ասաց ՀԿ ներկայացուցիչը՝ հավելելով, որ Դանիելյանին ձերբակալել են քաղաքական դրդապատճառներով:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ի աջակցության Նիկոլ Փաշինյանի իրականցված հանրահավաքի կազմակերպիչ Ջիվան Ավետիսյանը հարթակից հայտարարել էր, որ եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գնա Արցախ, ապա ինքը առաջինը կոչ կանի մարդկանց «գնան ու քարով ցխեն Բակո Սահակյանի գլուխը»: ՀՀ Քննչական կոմիեն Ջիվան Ավետիսյանին նկատմամբ քրեական գործ չհարուցեց՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Մինչդեռ երեկ «Ադեկվադ» ՀԿ անդամի վրա տեղի ունեցած հարձակումից հետո հրավիրված ասուլիսում Արթուր Դանիելյանն, ըստ էության, կրկնել է Ավիտիսյանի հայտարարությունը և դժգոհելով երկրում հաստատված անպատժելիությունից՝ հայտարարել, որ շուտով կարող է իրենք կոչ անեն, որ «Նիկոլ Փաշինյանի գլուխը պետք է քարով ցխել»: Ուշագրավ է այն, որ ի տարբերություն Ջիվան Ավետիսյանի, Արթուր Դանիելյանը ձերբակալվել է և ձեռնաշղթաներով տեղափոխվել ոստիկանություն:
Նշենք, որ այս պահին «Ադեկվադ» ՀԿ մի շարք անդամներ ու համակիրներ գտնվում են ոստիկանության Կենտրոնի բաժնի դիմաց և սպասում են ոստիկանության պարզաբանումներին: