10/06/2019 10:12
Դավիթ Տոնոյանը պարգևատրման է ներկայացրել Սիփան Մելքոնյանի մահվան վրեժն առած զինծառայողներին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին, ովքեր բարձր որակով են կատարել առաջադրանքը, այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը:
Ինչպես հայտնի է դառնում ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունից, նախօրեին զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող: